ՀՀ դեսպանի հանդիպումը Հունաստանի բնապահպանության եւ էներգետիկայի հարցերով նախարարի հետ

0
80
Ambassador's meeting with the Minister
Փետրվարի 21-ին Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի բնապահպանության և էներգետիկայի հարցերով նախարար Կոստաս Սկրեկասի հետ:
Դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացրեց նախարարին Հայաստանի բնապահպանական և էներգետիկ ոլորտների ծրագրերի հեռանկարների և կարգավիճակի մասին: Այդ համատեքստում կարևորվեցին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսվող բնապահպանության և էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերը:
Զրուցակիցները համաձայնեցին, որ այդ ոլորտներում հնարավոր են ծրագրեր իրականացնել նաև երկկողմ ձևաչափով, հատկապես այլընտրանքային էներգիայի աղբյուրների, անտառային և խոտածածկ տարածքների անտառային հրդեհների կանխարգելման ուղղություններով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:
Նյութի աղբյուրը Հունաստանում ՀՀ դեսպանության ֆբ էջ։