Ապրիլի 6-ին դեսպան Տիգրան Մկրտչյանը առցանց հանդիպում ունեցավ Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Հոունաստանի ներկայացուցիչ Դիմիտրիս Պապադիմուլիսի հետ:
Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Եվրոպական խորհրդարանի հույն ներկայացուցչին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խորհրդարանի քննարկումներում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար։ Մտքեր փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, հայ ռազմագերիների վերադարձման, հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հանդարտեցման և ադրբեջանական սադրանքների անհապաղ դադարեցման վերաբերյալ։
Եվրախորհրդարանի փոխնախագահ Դիմիտրիս Պապադիմուլիսը ողջունեց Հյաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը և վերահաստատեց մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը և վերահաստատեց իր անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը: