Պետք է պատժամիջոցներ կիրառենք Ալիեևի դեմ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար․ Շվեդիայի ԵԽ պատգամավոր

0
644

Շվեդիան ներկայացնող ԵԽ պատգամավոր Չառլի Վեյմերսը «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձեւի քննարկման ժամանակ հայտարարել է՝ պետք է պատժամիջոցներ կիրառենք Ալիեւի դեմ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար։

Պատգամավորը մասնավորապես նշել է․ «Հաղորդագրություններն ու արբանյակային լուսանկարները մանրամասնորեն ցույց են տալիս Ադրբեջանի կողմից գրեթե 100 միջնադարյան եկեղեցիների, հազարավոր խաչքարերի, տասնյակ հազարավոր տապանաքարերի ծրագրված ոչնչացումը։ Նախագահ Ալիևը փորձում է թաքցնել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը, առաջ մղելով «ալբանացման» կեղծ տեսությունները և ջնջելով հայկական գրությունները եկեղեցիներից։

Եվրոպական Միությունը պետք է արտահայտվի, դատապարտի նախագահ Ալիևի կողմից հայկական քրիստոնեական ժառանգության օբյեկտների նկատմամբ իրականացված մշակութային ցեղասպանությունը։ Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք նրա նկատմամբ»։