Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ԱԱ հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ

0
600

Մայիսի 9-ին, Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ․ այս մասին տեղեկանում ենք դեսպանության կայքից։

Կողմերը քննարկել են հայ-հունական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելուն ուղղված ջանքերը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Արցախում տիրող իրավիճակը։