Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ

0
850

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում, ընտրության երկրորդ փուլի քվեարկությամբ ՀՀ Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ։ Քվեարկությանը մասնակցած էր 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Պատգամավորները հոտնկայս ծափահարեցին և շնորհավորեցին Խաչատուրյանին: Այնուհետև Խաչատուրյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի թեկնածության հարցի ոչ քննարկմանը, ոչ քվեարկությանը չեն մասնակցել:

Ընտրության առաջին փուլում Խաչատուրյանը չէր ընտրվել, նրա օգտին կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 81 կողմ ձայն: Այսպիսով` անցկացվել էր ընտրության երկրորդ փուլ, որում ընտրվելու համար բավարար էր 64 կողմ ձայնը:

ՀՀ 5-րդ նախագահի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում։