Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» ընդունել է բանաձև

0
641

Եվրախորհրդարանը 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որը ներառում է չափազանց կարեւոր դրույթներ` դատապարտելով ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը, ընդգծելով, որ
հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումն իրականացվում է ոչ միայն վնասման միտումով, այլ հենց պատմությունը կեղծելու եւ հայկականության հետքը ջնջելու նպատակով։

Կարեւոր է, որ արձանագրվել է փաստը, որ սա ոչ միայն այսօր է իրականացվում Ադրբեջանի կողմից, այլ շարունակաբար, հստակ նշված է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում ավերվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր եւ այլն։

Բանաձեւի այս արձանագրումները կարեւոր գործիք են դառնալու միջազգային հիմնական դերակատարներին պարտադրելու ի վերջո գործել եւ կանխել Արցախում պատմամշակութային հուշարձանների վերացման կործանարար ծրագիրը։