Դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը հյուսիսային Հունաստանի խոշորագույն հեռուստակայաններից TV100-ին

0
601

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին, հարցազրույց է տվել հյուսիսային Հունաստանի խոշորագույն հեռուստակայաններից TV100 -ին։

Դեսպան Մկրտչյանն անդրադառնում է Ուկրաինայում ծավալվոող իրադարձություններին, կարևորում առկա խնդիրների` դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծումը։

Ներկայացնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին օրերի դեպքերը` դեսպանը նշում է, որ Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային գերլարված դրությունից և սրել իրավիճակը թե Հայաստանի հետ սահմանին, և թե Լեռնային Ղարաբաղում։

Խոսելով Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի ընդունումից` Մկրտչյանը բարձր է գնահատում դրա ընդունման մեջ հույն և և կիպրացի պատգամավորների ներգրավվածությունը։

Պատասխանելով լրագրողի` Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին` դեսպանը Մկրտչյանը նշում է, որ հատուկ ներկայացուցիչների արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել, և կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Ներկայացնելով Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ներկա մակարդակը, դեսպանը հայտնում է, որ դրանք կարելի է բավարար համարել, միևնույն ժամանակ կարևորում շարունական աշխատանքի անհրաժեշտությունը բոլոր հնարավոր ոլորտներում։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ներկայացնում է նաև երկրների միջև մշակութային դարավոր կապերը, վերջին տարիներին Հայաստանում տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացը, խոսում գիտական համագործակցության և զբոսաշրջության աշխուժացման հնարավորություններից, բարձր գնահատում հունահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։