Պուտինը անընդունելի է համարել Ռուսաստանի հասցեին Մակրոնի մեղադրանքը

0
640

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունն՝ հայտարարելով, որ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում:

Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, թե Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ-ադրբեջանական հակամարտությունը Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելով եւ որ ռուսներն խաղում են Ադրբեջանի խաղը`Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը։:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նաև անընդունելի էր որակել Մակրոնի հայտարարությունը՝ պնդելով՝ «Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»։