Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելուՌուսաստանի կողմից որևէ ջանք չենք տեսել ․ ԱՄՆ

0
583

ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից չի տեսել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին աջակցելու որևէ ջանք, այս մասին ասել է ԱՄՆ ԱԳ ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը:

Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ Ռուսաստանը պնդում են, թե Արևմուտքը փորձում է Մոսկվայից խլել միջնորդությունն հայ-ադրբեջանական հարցում:

«Մտահոգություն չունե՞ք, որ Ռուսաստանը կարող է ևս մեկ անգամ խարխլել գործընթացը, որ դուք սկսել եք», լրագրողի հարցին Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանել է. «Եթե որևէ երկիր ուզում է աշխատել մեզ հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցով և օգնել մեզ՝ հասնելու խաղաղ կարգավորման, մենք, անշուշտ, կողջունենք դա: Բայց նման որևէ ջանք Ռուսաստանի կողմից չենք տեսել»: