Այս օրերին հայ մամուլը կարևոր անելիք ունի. Նիկոլ Փաշինյան

0
470

«Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն», – Հայ մամուլի օրվա առիթով շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մամուլը, խոսքի ազատությո ացման գործում մեր – կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով:

Այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին հայ մամուլը կարևոր անելիք ունի, քանի որ մամուլի առանցքային դերերից է առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումը, տարբեր ոլորտներում թափանցիկության ապահովումն ու իրականության պատշաճ իրազեկումը», – ասված է ուղերձում: