Աթենքի նորաձևության միջազգային ցուցահանդեսին 12 հայկական բրենդեր կմասնակցեն

0
953

Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքից տեղեկանում ենք, որ առաջին անգամ 12 հայկական բրենդեր (հայ դիզայներներ և տեքստիլ արտադրողներ) միասնական տաղավարով կմասնակցեն Աթենքի նորաձևության միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց ամառային հավաքածուները հունվարի 27-30-ը Աթենքում:

Միջոցառումը իրականացնում են Նորաձևության և դիզայնի պալատը Հունաստանի հագուստի արդյունաբերության ասոցիացիայի (HCIA) հետ համատեղ իրականացվող «Textile Alliances» նախաձեռնության շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ն Բիզնեսի համար (EU4Business: Connecting Companies) ծրագրի կողմից:
Աթենք ուսումնական և համագործակցության փոխանակման այցի շրջանակներում նախատեսվում են նաև այցեր տեքստիլ գործարաններ, հանդիպումներ ոլորտի ներկայացուցիրների հետ, որը հնարավորություն կտա հայ արտադրողներին միջազգային նոր շուկա մուտք գործել: