Պոլսահայ երգչուհին Դուրյանի «Տրտունջք» բանաստեղծության հիման վրա երգ է թողարկել

0
749

Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է թողարկել: Հոլովակն արդեն Մարալ Այվազի YouTube-ի պաշտոնական ալիքում է տեղեկացմում է Ermeni haber-ը:

Մարալ Այվազն երգը ձոնում է բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը՝ կատարելով իրենց զինվորական պարտականությունը:

«Տրտունջք» ստեղծագործությունը երգի է վերածել Նորայր Տէմիրճին: Այս ստեղծագործությունը վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի նշանավոր գործերից է, որի յուրաքանչյուր տող արտահայտում է հեղինակի անհուն հառաչանքը: «Տրտունջք»-ը Դուրյանի հրաժեշտի խոսքն է, որով նա թշվառ հոգիների անլսելի, ողբալի ձայնը լսելի է դարձնում բանաստեղծական տպավորիչ մեկնաբանություններով: