Աթենքում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ առաջին անգամ կցուցադրվի «Վարդապետի լռությունը» ֆիլմը

0
696

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107 ամյակի կապակցությամբ, Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը / Alter Ego» լիամետրաժ ֆիլմի ցուցադրությունը:

 

Դեսպանության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հրավիրված են Աթենքում բնակվող մեր բոլոր հայրենակիցները և հայության բարեկամ հույները:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ին, Երևանում: Ֆիլմը նվիրված է Կոմիտաս վարդապետի հիշատակին:

«Վարդապետի լռությունը» ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանում մամուլի տեսության պատմության դասախոս: Նա մտասևեռված է «Վարդապետի լռությունը» վեպի ստեղծման վրա: Սյուժեին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով` հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը: Ֆիլմի սցենարի հեղինակը Վիգեն Չալդրանյանն է, մասնակցությամբ՝ Ռուբեն Հովսեփյանի: Դերերում հանդես են գալիս Վարդան Մկրտչյանը, Անի Ղազարյանը, Կոմիտասի դերում՝ Արտո Խաչատրյանը, Վաչե Շարաֆյանը, Գռաֆսերը: Ֆիլմում հնչած երաժշտության հեղինակներն են՝ Կոմիտասը, Կլոդ Դեբյուսը, Ավետ Տերտերյանը:

Կամ ֆիլմում հնչած երաժշտության հեղինակներն են՝

Ցուցադրությունը տեղի է ունենալու Չորեքշաբթի, ապրիլի 27-ին, ժամը 19։00-ին։ Ցուցադրության սկիզբը՝ 19։30-ին, Κινηματογράφος Μικρόκοσμος / Mikrokosmos Cinema  սրահում։

Հասցե՝  Λεωφ. Συγγρού 106, ΦΑΞ, (Ֆիքս մետրոյի մետ)։ Մուտքն ազատ է։

Հասցե՝ Λεωφ. Συγγρού 106, ΦΑΞ, (Ֆիքս մետրոյի մետ)։ Մուտքն ազատ է։

Տեղերը սահմանափակ են, ՀՀ դեսպանությունը խնդրում է կանխավ հաստատել Ձեր ներկայությունը:

No description available.
Նկատի ունենալ նաև, որ ֆիլմը հայերեն է, անգլերեն սուբտիտրերով (subtitle):
ՀՀ դեսպանության հեռ.՝ 210-6831130 (ներքին 232) Երկուշաբթի-ուրբաթ, 10.00-16.00։

Կիսանդրին գտնվում է Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանի բակում, որտեղ իր կյանքի վերջին շրջանն ապրեց Կոմիտաս վարդապետը:

Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի Լռությունը» դրամայի հերոսը փորձում է բացահայտել Կոմիտասի կենսագրության հենց փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:

Թրեյլեր՝ https://youtu.be/k__dF4TdiH0