Ալիևը Աստանայում Իրանի նախագահին «Թուրան» տարբերանշանով ջուր է առաջարկել

0
439

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Աստանայում՝ Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության VI գագաթնաժողովի շրջանակում Ալիևի հետ հանդիպմանը մեկ անգամ ևս շեշտել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն Իրանի համար անընդունելի է, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:

«Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հասկացրել է, որ անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն։ Նաև եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած քողի տակ մերժվում է: Արևմուտքը ռազմավարական առումով չի կարող մեզ շեղել»,-նշել է Ջամշիդին:

Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում Իրանի նախագահին ջուր են առաջարկել «Թուրան» տարբերանշան ունցող ջրի շշով, հաղորդում է ադրբեջանական Hamam Times գործակալությունը։ «Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը»,- հարցնում է գործակալությունը։