Աստանայում Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

0
420

Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Աստանայում կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել Հայաստանի հետ եռակողմ գագաթնաժողովի անցկացման հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «այս պահին այդպիսի թեմա չկար»,- ասել է Օվերչուկը։

Նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է առաջարկել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների գագաթնաժողովի անցկացում:

Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության կնքմանը։ «Ադրբեջանն առաջարկել է բավականին կառուցողական թեզեր, որպեսզի այդ խաղաղությունը վերջապես ձեռք բերվի» ասել է Ալիևն ու հավելել, որ մինչև 2022 թվականի վերջ կողմերը կկնքեն խաղաղության պայմանագիրը։

Պուտինն իր հերթին նշել ․ «Բնականաբար, մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում հարցերը, որոնք կապված են տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ։ Հուսամ՝ այս առիթից կօգտվենք, որպեսզի բոլոր հարցերը ճշտենք ևս մեկ անգամ»։