Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

0
621

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակ և նպատակային արձագանքել Ադրբեջանի սադրիչ գործողություններին, որոնք սպառնում են տարածաշրջանային կայունությանը։