Արցախը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` օկուպացված Շոիշի չայցելելը

0
410

Արցախի խորհրդարանը «ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` օկուպացված տարածք չայցելելը»։

«Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո», – նշված է Արցախի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները անտեսել են Շուշի այցելելու՝ ադրբեջանական կառավարության հրավերը: