Չինաստանը Սյունիքում. ենթակառուցվածքային հեղափոխության հրամայականը

0
453

Օգոստոսի 25-ին Սյունիք է այցելել Հայաստանում Չինաստանի դեսպանը, հանդիպելով փոխմարզպետի հետ և քննարկելով Սյունիքում Չինաստանի ներդրումային ծրագրերի հնարավորություններ և հեռանկարներ: Դեսպանը խոսել է Սյունիքի կարևորության մասին, նշելով, որ Պեկինը պատրաստ է չինացի ներդրողներին ուղղորդել մարզ՝ ներդրումային հեռանկարների պարագայում: Ակնառու է, որ Չինաստանի դեսպանի այցը դրսևորում է Պեկինի հետաքրքրությունը այն քաղաքական զարգացումների հանդեպ, որ ծավալվում են ռեգիոնում և դրա շուրջ:

Հիշեցնենք, որ նույն օրը Հայաստանում Իրանի դեսպանը Երևանում հայտարարել է, որ Հայաստանը հուսալի կամուրջ է դեպի Եվրասիական միություն, դեպի Եվրոպա: