Արցախի Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի է հրավիրում

0
935

Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ԱՀ քաղաքացիների:

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (օրինակելի ձևով), անձնագրի և դիպլոմի պատճեններ, 1 լուսանկար` 3×4 չափսի, առկայության դեպքում` նաև աշխատանքային գրքույկի պատճեն, արական սեռի ներկայացուցիչների համար` նաև զինվորական գրքույկի կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճեն:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը` ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 16 հասցեում կամ կարող են ուղարկվել կոմիտեի էլեկտրոնային փոստին` [email protected]:

Հարցազրույցը կկայանա ս.թ. դեկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱՀ պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում՝ Տիգրան Մեծի 16 հասցեում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչություն՝ (047) 94-86-20 հեռախոսահամարով:

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում պայմանագրային հիմունքներով համալրման ենթակա պաշտոնների գործառույթներն են` ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, արտահանումն արգելված ապրանքանյութական արժեքների նկատմամբ հսկողության իրականացում: