ԱՄՆ կոնգրեսական Փալոնը կոչ է անում կոշտ դիվանագիտություն կիրառել Ալիևի ագրեսիվ պահվածքը զսպելու համար

0
669

Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող հայտարարություններին:

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ալիևն օգտագործում է իր լրատվամիջոցների խոսափողը Հայաստանի դեմ բռնության սպառնալիքներ հնչեցնելու համար:
«Նա չարամիտ դերակատար է, ով ակնհայտորեն շահագրգռված չէ բանակցային խաղաղության մեջ»,- նշել է կոնգրեսականը:
Փալոնն ԱՄՆ պետական դեպարտամենտին և աշխարհի մյուս առաջնորդներին կոչ է անել կոշտ դիվանագիտություն կիրառել և քայլեր ձեռնարկել Ալիևի պահվածքը զսպելու համար: