Բաքուն հաղորդում է Լաչինում ադրբեջանցի երկու զինծառայողի մահվան մասին

0
506

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է այսօր Լաչինում արձանագրված նոր միջադեպի մասին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Լաչինի շրջանում, քարաբեկորի վնասվածքների հետևանքով, մահացել է մեկ ժամկետային զինծառայող, ևս մեկի վիճակն էլ գնահատվում է ծանր։

Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության, միջադեպի պահին զինվորները կատարում էին իրենց մարտական առաջադրանքները։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հաղորդագրությունը տարածելուց շատ չանցած Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտարարեց, որ քարաբեկորից վնասվածքներ ստացած երկրորդ զինծառայողը ևս հիվանդանոցում մահացել է