40 տարի առաջ

0
1213
40 տարի առաջ, 1982թ. օգոստոսի 7-ին, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ԱՍԱԼԱ), իրագործեց ռազմական իր գործողություների հզորագույնը՝ հարձակման ենթարկելով Անկարայի «Էսամբողա» միջազգային օդանավակայանը:
ԱՍԱԼԱ-ն օգոստոսի 7-ը, ի հիշատակ իր լավագույն մարտիկների զոհաբերության, անվանել է ՀԱՅ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ:
ԿԱՐԻՆ (ԷՐԶՐՈՒՄ) ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՁԱԿՈՒՄ` ԱՆԿԱՐԱՅԻ «ԷՍԵՄԲՈՂԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎՐԱ
1980թ. սեպտեմբերից խունտայապետ գեներալ Քենան Էվրենի գլխավորությամբ, ռազմական հեղաշրջումով իշխանությանը տիրացած զինվորականները սարսափի իշխանություն էին ստեղծել ողջ Թուրքիայում: Երկրում ամենուրեք, մանավանդ մայրաքաղաքի զգայուն կետերում ակնառու էր բանակի և անվտանգության ուժերի ներկայությունը, իսկ մայրաքաղաքի օդանավակայանը, երկրի զարկերակն էր և որը գտնվում էր հատուկ ջոկատայինների հսկողության ներքո:
1982թ. օգոստոսի 7-ին, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ԱՍԱԼԱ), իրագործեց ռազմական իր գործողություների հզորագույնը:
Այդ օրը ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ- Պիեռ Գյուլումյան» անձնասպանական ջոկատը հարձակում գործեց Թուրքիայի մայրաքաղաք՝ Անկարայի «Էսեմբողա» միջազգային օդանավակայանի վրա:
ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկները կատաղի առճակատումից հետո հաջողեցին իրենց հսկողությունը հաստատել օդանավակայանի տրանզիտային բաժնի վրա: Ջոկատի հրամանատար Զոհրաբ Սարգսյանը բանակցություններ էր վարում Թուրքիայի անվտանգության ներկայացուցիչների հետ: Բանակցությունների ընթացքում թուրքական հատուկ ջոկատայինները սադրիչ հարձակում գործեցին հայ ազատամարտիկների ուղղությամբ, որին ԱՍԱԼԱ-ի զինյալները հակադարձեցին ամենայն աչալրջությամբ: Փոխհրաձգությունը տևեց 9 ժամ: Հերոս Լևոն Էքմեքջյանը փոխհրաձգության ընթացքում ծանրորեն վիրավորվել էր, գործողության ղեկավար հերոս Զոհրաբ Սարգսյանը պայքարեց մինչև վերջին փամփուշտ, այնուհետ ձեռնառումբով պայթեցրեց իրեն և իր վերահսկողության տակ գտնվող պատանդներին:
Ինը ժամ տևած այս գործողությունը ԱՍԱԼԱ-ն անվանակոչել է «Կարին» (Էրզրում):
Ըստ թուրքական լրատվամիջոցների, «Կարին» (Էրզրում) գործողության ընթացքում սպանվել են 9 թուրք հատուկ ջոկատային, այդ թվում օդակայանի անվտանգության ուժերի պետը և Անկարայի ոստիկանական դպրոցի փոխտնօրենը: Իսկ ԱՍԱԼԱ-ի հրապարակած հայտարարությունում նշված է, որ թուրքական կողմի զոհերի թիվը 22 է, վիրավորները ավելի քան 100: Հայտարարության համաձայն թուրքական սադրիչ գործողության հետևանքով զոհվել են նաև 12 զբոսաշրջիկներ ու թուրք քաղաքացիներ:
Թուրքական իշխանությունները Լևոն Էքմեքջյանին, Անկարայի «Մամակ» բանտում, ամիսներ շարունակ դաժան չարչարանքների ենթարկեցին, ապա զինվորական դատարանում, մի ցուացադրական դատավարությունից հետո նրան մահվան դատապարտեց և 1983թ. հունվարի 29-ի վաղ առավոտյան, կախաղան հանեցին:
Այս կապակցությամբ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը գրել է հետևյալ բանաստեղծությունը:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՌԵՔՈՒԵՄ
Լևոն Էքմեքճյանի հիշատակին
Սիլվա Կապուտիկեան

․․․Կանձրևե, տղաս… աշունը թաց է,
Ուրկից հայտնվեց կախաղանը այս.
Գիշերը ամբողջ աչքերս բաց են,
Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին, տղա
Անխռով անցավ մեր ողջ ցերեկը,
Մինչ այնտեղ` ճոճվող քո մարմինն էր սառ…
Մեզ համա’ր էիր որոնում ելքը,
Մոլորված, մոլի սակայն մեզ համար:
Այդ դու’ չմեռար, մենք ենք մեռածը,
Մենք` մեղկության մէջ հարբացած սերունդ.
Կանձրևե, տղաս… Աշունը թաց է,
Թաց` աչքերուն պես խեղճ, խաբված սերունդ…

«Կարին» (Էրզրում) հերոսական գործողությունը եկավ մի անգամ ևս հաստատելու, որ թեև Թուրքիան Ցեղասպանության ոճիրով արմատախիլ է արել հայ ժողովրդին իր իսկ բնօրրանում, սակայն մինչև արդարության վերջնական հաստատում, Թուրքիան շարունակվելու է մնալ խոցելի թիրախ՝ հայ պայքարողների համար:
Հատկանշական է, որ հերոս Լևոն Էքմեքջյանը, Թուրքիայի պատմության վերջին մահավճիռը կրողն է:
ԱՍԱԼԱ-ն, օգոստոսի 7-ը ի հիշատակ իր հրաշագործ մարտիկների՝ հերոսներ Զոհրաբ Սարգսյանի և Լևոն Էքմեքջյանի, անվանել է ՀԱՅ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ:
Հարգանք նրանց հիշատակին
Հարգանք հայ ժողովրդի արդար իրավունքների համար զոհված բոլոր նվիրյալներին: