«ԵՄ-ի ցանկությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ որևէ կապ չունեն». Զախարովա

0
361

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ`Մոսկվայում այսօր ասուլիսին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող շփումները հայտարարել է․ Եվրամիության «իրական ցանկությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ» որևէ կապ չունեն։

Բրյուսելը կորցրել է դիվանագիտական հմտությունները», «դա եվրոպացիների կեղծ նախաձեռնությունն է։ Դա ավելի շատ միջնորդության դափնիների անամոթ յուրացման է նման։ Մենք ենք աշխատում որպես միջնորդներ, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս, կողմերն էլ համապատասխանաբար գնահատում են դա», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը` շարունակելով. «Եթե ինչ որ մեկը իրեն որպես միջնորդ է ներկայացնում` այդպիսին չհանդիսանալով, ապա, ըստ ամենայնի, նա որևէ բան առաջարկել չի կարող և ցանկանում է պարզապես ի ցույց դնել իր մասնակցությունը։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով` Երևանի և Բաքվի միջև առարկայական բանակցությունները ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի միջնորդությամբ։

«Ինչ վերաբերում է Եվրամիության միջնորդությամբ խաղաղ համաձայնագրի վերջնական տեքստի մշակմամբ զբաղվող աշխատանքայի խմբի ստեղծման մասին տեղեկատվությանը, ապա Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներից մենք նման որևէ տեղեկություն չենք ստացել», – ընդգծել է Մարիա Զախարովան։