Հնդկաստանը դրական դեր կարող է ունենալ աշխարհի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների արդար լուծման գործում․ Փաշինյանը՝ Մոդիին

0
386

Խաղաղասեր և ժողովրդավարական Հնդկաստանը դրական դերակատարություն կարող է ունենալ աշխարհի և մեր տարածաշրջանների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների արդար լուծման գործում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հղած ուղերձում:

Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանում չափազանց կարևորում են բարեկամ Հնդկաստանի՝ տարեցտարի աճող հեղինակությունն այսօրվա արագ փոփոխվող աշխարհակարգում։

Հայաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է օժանդակել բարեկամ Հնդկաստանին տարբեր միջազգային հարթակներում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում։

«Մեր ժողովուրդների միջև հազարամյա պատմություն ունեցող կապերը նոր լիցք են ստացել հատկապես վերջին տարիներին», – ընդգծել է Փաշինյանը՝ դրա լավագույն վկայությունը համարելով օրեցօր աճող և զարգացող փոխշահավետ համագործակցությունը տարբեր բնագավառներում:

Վարչապետը հույս է հայտնել, որ «երկուստեք ջանքերի շնորհիվ նորանոր հաջողություններ կգրանցվեն՝ ի բարօրություն մեր բարեկամ երկրների և ժողովուրդների»: