Թուրք դեսպանը կանչվել է Ուկրաիանայի ԱԳՆ

0
493

Ուկրաիանայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերը կանչվել է Ուկրաիանայի արտգործնախարարությունը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ուկրաինական կողմը թուրք դեսպանին մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան թույլատրել է Սիրիայից ափերից դուրս եկած «Sparta II» ռուսական բեռնատար նավին անցնել  Բոսֆորի նեղուցը, որի վրա եղել է ռուսական S-300 ՀՕՊ համակարգ:

Կիևը հույս է հայտնել, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր 2022թ-ի փետրվարի 28-ին ստանձնած պարտականություններին՝ ռուսական ռազմանավերին թույլ չտալով անցնել սևծովյան նեղուցները «ռուս-ուկրաինական պատերազմի» պայմաններում:

Ուկրաինական կողմը թուրք դեսպանին հիշեցրել է Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների մասին՝ տեղի ունեցածը  որակելով որպես նեղուցներով նավերի անցուդաևձը կարգավորող նշյալ կոնվենցիայի դրույթների խախտում: