Երթի մասնակիցները շշերով հարվածել են դերասան Սոս Ջանիբեկյանին (տեսանյութ) Անօթեւան արցախցիների համար փող հավաքող Սոսը թուրք է, դուք Երեւանի կենտրոնում Արցախը փրկո՞ղ. Տարոն Չախոյան։

0
543

«Ջանիբեկյան Սոսին թուրք անվանողներն ու վերջինիս վրա շիշ շպրտողները Սոսի  չափ ի՞նչ են արել Արցախի համար։ ֆեյսբուքյան իր էջում գրում է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը

Տեղեկացնեմ, որ Ջանիբեկյան Սոսը վարում է 100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին։ Ի տարբերություն Երևանի կենտրոնում  Արցախը փրկողների Սոս Ջանիբեկյանը ամսվա կեսն ապրում է Արցախում, գումար է հավաքագրում անօթևան  արցախցիների բնակարանային հարցերը լուծելու համար։

Դերասան Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքյան գրառումը Ես ողջ առողջ եմ, ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, ոչ մեկն ինձ չի ծեծել, թու, թու, թու: Հույս ունեմ, չեն էլ ծեծի: :)) Տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:  🙂