Սոս Ջանիբեկյանի նկատմամբ կիրառված բռնության փորձը հանրային խոր մտահոգություն է առաջացրել․ տեսանյութ

0
535

Հանրային հեռուստաընկերությունը խոր մտահոգություն է հայտնում Սոս Ջանիբեկյանի նկատմամբ կիրառված բռնության փորձի առնչությամբ։ Հեռուստաընկերությունը այդ կապակցությամբ հրապարակել է հայտարարություն։

Հանրային հեռուստաընկերությունը խոր մտահոգություն է հայտնում Առաջին ալիքի հաղորդավար, դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ այսօր կիրառված բռնության փորձի առնչությամբ:
Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին:
«Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։

Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը և հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն և կկանխեն բռնության կիրառումը որևէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաև պատկան մարմինների ուշադրությունը»,- ասված է Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։