Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կառավարության փոխվարչապետ Պանայոտիս Պիկրամենոսին

0
413

Մայիսի 4-ին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կառավարության փոխվարչապետ Պանայոտիս Պիկրամենոսին:

Հանդիպման ընթացքում վերահաստատվել են Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը, ինչի համար առիթ կծառայեն բարձր մակարդակով երկկողմ այցելությունները:

Դեսպան Մկրտչյանը խորին երախտագիտություն է հայտնել Հունաստանի կառավարությանն, երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին` Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու և ապրիլի 24-ին ոգեկոչելու համար:

Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարային քայլերը, այդ թվում առաջիկայում հայկական արտադրանքները Հունաստանի տարբեր քաղաքներում ներակայացնելու ծրագրերը:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ գլոբալ անվտանգությանը սպառնացող տենդենցների համատեքստում: