Կորինթոսցիները ադրբեջանական խավիար չեն սիրում

0
577

Հենվելով իր նավթադոլարների վրա՝ Ադրբեջանը տարիներ շարունակ զբաղված է հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված իրականությունը կեղծելու և տարբեր երկրների պետական պաշտոնյաներին խաբելու բուռն դիվանագիտական արշավով, որպեսզի վերջիններս հանդես գան իր դիրքորոշմանը նպաստող հայտարարություններով կամ փաստաթղթեր ստորագրելով:

Ադրբեջանական այդ յուղոտ թակարտում են հայտնվել Միացյալ Նահանգների Սան Դիեգո, Թորանս, Բոստոն և այլ քաղաքների քաղաքապետերը, որոնք բարի մտադրությամբ և ըստ էության բանից անտեղյակ, ստորագրել են այնպիսի փաստաղթեր, որ ձեռնտու են եղել Ադրբեջանին, նրա նկրտումներին ու դիրքորոշումներին: Իհարկե քարոզչական արշավներից հետո, երբ նրանք տեղեկացել են թե իրականում ինչ է տեղի ունենում շտապել են հետ վերցնել իրենց ստորագրությունը:

Բոլորովին վերջերս նման դեպք տեղի ունեցավ Հարավային Կորեայում, որում ներգրավված էր նաև Հունաստանի Կորինթոսի քաղաքապետարանը:
Կորինթոսը, որի երկար, փառավոր պատմությունը հայտնի է բոլորին, մասնակցել էր Հարավային Կորեայում անցկացվող «Պատմական քաղաքների լիգայի» 18-րդ համաշխարհային համաժողովին:

Համաժողովի ընթացքում Կորինթոսի քաղաքապետարանի ներկայացուցիչը ադրբեջանական կողմից օկուպացված Շուշիի, պերուական Կուսկո և կորեական Անդոնգի քաղաքների ներկայացուցիչների հետ ստորագրել է «համագործակցության քառակողմ հուշագիր», որն ադրբեջանական կողմը շտապել է հանրայնացնել՝ ներկայացնելով որպես դիվանագիտական հաջողություն:

May be an image of 1 person

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը լուրը ստանալուն պես գործի է լծվել: Դեսպան Տիգրան Մկրտչյանը կապ հաստատելով Հունաստանի արտաքին գործերի նախարարության հետ, նոտա է հղել նախարարության և պաշտոնական նամակ Կորինթոսի քաղաքապետին՝ խնդրելով, որ Կորինթոսի քաղաքապետարանը հետ վերցնի իր ստորագրությունը:

ՀՀ դեսպանատան արագ արձագանքի և ճիշտ աշխատանքի շնորհիվ Կորինթոսի քաղաքապետ պարոն Վ. Նանոպուլոսը հրապարակավ հայտարարեց, որ Կորինթոսի քաղաքապետարանը հետ է վերցնում իր ստորագրությունը, համագործակցության քառակողմ հուշագիրը համարում անվավեր:

May be an image of 1 person

Վ. Նանոպուլոս (Կորինթոսի քաղաքապետ). «Ես չեմ պատրաստվում ստորագրել կամ նույնիսկ ուսումնասիրել Կորինթոսի և Շուշիի միջև համագործակցության համաձայնագրի տեքստը»:

Հավաստի աղբյուրները հայտնում են, որ հաջորդ շաբաթ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները հանդիպելու են Կորինթոսի քաղաքապետին և քաղաքապետական խորհրդի անդամներին: