Հայաստանն իր նշանակումներով ցույց է տվել հայ-իրանական կապերի կարևորությունը․ Մովսես Քեշիշյան

0
685

Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումն էապես տարբերվում է իրանահայ համայնքի տեսակետից. այդ մասին նշում է Թեհրանի «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը ՍիվիլՆեթ (civilnet.am) կայքի թղթակից Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում:

Քեշիշյանը խոսում է Իրանի հայ համայնքի ներքին կյանքի, Հայաստանի հետ նրա կապերի մասին՝ նկատելով, որ պետության կողմից հստակ ծրագրերի պակաս կա: Քեշիշյանը կարծում է, որ մի կողմից՝ Երևանի ճիշտ կադրային քաղաքականության, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի նկատմամբ Իրանի փոփոխված դիրքորոշումը նորություն է մտցրել երկկողմ հարաբերություններում: