Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սամոս կղզի

0
830

 

Սեւան Նիշանյանի իրավիճակի մանրամասնություններին ժանոթանալու համար Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Հունաստանի Սամոս կղզի։

Այսօր Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սամոս կղզիի ոստիկանական այն բաժանմունք, որտեղ գտնվում է պոլսահայ մտավորական Սեւան Նիշանյանը, ծանոթացել պայմաններին։

Հիշեցնենք, որ 2017-ի ամռանը թուրքական բանտից արձակուրդի պայմաններից օգտվելով Հունաստանում ապաստանած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը հունական իշխանություններից ստացել էր ժամանակավոր քաղաքական ապստանյալի իրավունք։

Նիշանյանն ամուսնացած է Հունաստանի քաղաքացիություն ունեցող Հերա Ցուրուի հետ, ով «Հայաստան» լրատուի հետ զրույցում երեկ իր մտահոգությունը հայտնեց Նիշանյանի Թուրքիա արտաքսելու հավանականության կապակցությամբ։ Նշանյանը 2017 թվականից ունի նաև ՀՀ քաղաքացիություն։

Սևան Նիշանյանը 2014-ին ավելի քան 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու անհեթեթ մեղադրանքով: Մինչև 2017 թվականի ամառ նա գտնվում էր Իզմիրի Ֆոչայի բաց ռեժիմի բանտում: