ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն հյուրընկալել է է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։
Հանդիսավոր ընդունելությանը քննարկվել են մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին առնչվող հարցեր։ Հայ մշակույթի վետերանները կարևորել են արվեստի հանդեպ պետական հոգածությունը և համաշխարհային տարբեր հարթակներում հայ մշակույթը լավագույնս ներկայացնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը ներկաների խնդրանքով կատարել է իր հանրահայտ ստեղծագործություններից։