Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի սփյուռքի հարցերով ԱԳ փոխնախարար Անդրեաս Կացանիոտիսի հետ

0
617
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի սփյուռքի հարցերով ԱԳ փոխնախարար Անդրեաս Կացանիոտիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանում երկու համայնքային կառույցների համագործակցության թեմաներ։ Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ հունական եւ հայկական համայնքային կառույցների միջեւ փոխվստահելի եւ ամուր ձեւավորված համագործակցություն կա, ինչը հաճախ թույլ է տալիս բազմաթիվ հարցերի շուրջ միասնական հանդես գալ։
Հունաստանի ԱԳ փոխնախարարը մեծապես կարեւորել է իր երկրում գործող հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հունահայ համայնքային կառույցների հետ ձեռնարկվելիք մի շարք ծրագրեր։ Երկուստեք կարեւորվել է մի շարք նախաձեռնությունների համատեղ իրականացման գաղափարը։
Անդրադարձ է կատարվել համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչությունների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների վերսկսմանը։