Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեկտեմբերի 15-ին կհանդիպեն Բրյուսելում

0
217
Pashinyan_Michel_Aliyev

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրությունում։

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, որպեսզի քննարկեն տարածաշրջանային իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար, որին աջակցում է ԵՄ-ն»,- նշվում է հաղորդագրությունում:

Առաջնորդների հետ հեռախոսային զրույցների արդյունքում երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել  ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով, ինչը հիմք կծառայի սահմանային միջադեպերից խուսափելու համար։