Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը հունիսի 2-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Սուրեն Պապիկյանն Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը։
Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունն է հայտնել երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ։ Հունաստանի ՊՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին առկա մարտահրավերների հաղթահարման գործում ասել է Նիկոս Խարդալիասը։
Հունիսի 3-ին Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Հյուրերին ներկայացվել են ՊԱՀՀ-ի կազմավորման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը:
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և Նիկոս Խարդալիասը կարևորել են հայ-հունական բարեկամական կապերի և փոխգործակցության զարգացումը, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում: