Հայաստանն առաջին անգամ Աթենքի Նորաձևության միջազգային տոնավաճառում

0
614
Հունվարի 28 -ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց հունվարի 28-31-ը Աթենքում կայացող նորաձևության միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցող 12 հայկական բրենդերի /հայ դիզայներներ և տեքստիլ արտադրողների/ հայկական տաղավար։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունեց հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` մաղթելով ամենայն հաջողություն եւ հետագա համագործակցության հեռանկարային ձեռքբերումներ։ Դեսպանը ծանոթացավ ցուցադրվող ապրանքատեսակներին եւ զրուցեց հայ դիզայներների հետ։
Զրույցի ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր կապված հայկական տեքստիլ արտադրանքը ԵՄ արտահանելու վերաբերյալ։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը իր կողմից հավաստիացրեց հնարավորինս աջարկցելու եւ հետագա ծրագրերին նպաստելու իր պատրաստակամության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ միջոցառումը իրականացնում է Նորաձևության և դիզայնի պալատը Հունաստանի հագուստի արդյունաբերության ասոցիացիայի (HCIA) հետ համատեղ իրականացվող «Textile Alliances» նախաձեռնության շրջանակներում, որը
ֆինանսավորվում է «ԵՄ-ն Բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում։
Հայկական տաղավարը բաց է լինելու այցելուների համար մինչեւ կիրակի երեկոյան։