Հայաստան- Հունաստան- Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

0
722

Այսօր հունիսի 24-ին, Հունաստանի Պատրա քաղաքում ստորագրվել է Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի սփյուռքների ոլորտում փոխըմբռնման եռակողմ հուշագիր։

Ինչպես տեղեկանում են Հունաստանում ՀՀ դեսպանատան կայքէջից համագործակցության եռակողմ հանդիպմանը ընթացել է շատ կառուցողական մթնոլորտում։


Եռակողմ հուշագիրը ստորագրել է ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, Կիպրոսի արտաքին գործերի մարդասիրական և արտաքին հարցերի գերագույն հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն և Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար, արտերկրի հելլաների հարցերով պատասխանատու Անդրեաս Կացանիոտիսը։

Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ պարոն Կարեն Ավանեսյանը հունիսի 22-ից 24-ը եռօրյա պաշտոնական այցով գտնվում են Հունաստանում։


Հունիսի 22-ին Հունաստանում ՀՀ դեսպանության հրավերով դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի և Հունաստանում հայկական համայնքային կառույցների և անհատների հետ հանդիպում: