Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը եւ Սփյուռքի ներուժի քարտեզագրման վարչության պետը հունիսի 22-ից 24-ը Հունաստան են այցելում

0
670

ՀՀ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը հունիսի 22-ից 24-ը հյուրընկալվելու են Հունաստանում։

Այցի ընթացքում Հայաստան, Հունաստան, Կիպրոս եռակողմ փոխըմբռնման հուշագիր է կնքելու համատեղ գործունեությունը ավելի ևս արդյունավետ դարձնելու համար։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը հանդիպումներ են ունենալու Հունաստանի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։