Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը. Հայաստանը ներկայացնում են հինգ մարզիկներ

0
711

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը այսօր Պեկինում
պաշտոնապես մեկնարկեցին :
Պեկինի Ազգային մարզադաշտում, որը նաև հայտնի է որպես Թռչունների բույն, Օլիմպիական խաղերը պաշտոնապես բացել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

Միջոցառումներին մասնակցում են շուրջ 2900 մարզիկ: Պեկինում այս տարի ձմեռային օլիմպիական խաղերում կանցկացվի 15 մարզաձև։

Պեկին 2022-ի կազմակերպիչները խոստացել են «պարզ, անվտանգ և հիանալի» խաղեր անցկացնել աշխարհի համար:


Պեկինը միակ քաղաքն է, որտեղ հյուրընկալվել են և՛ ձմեռային, և՛ ամառային խաղերը (2008):

 

Հայաստանը ներկայացնում են հինգ մարզիկներ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադինան, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը։ Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել, և նա չի մեկնել Պեկին։

Հայաստանի պատվիրակության դրոշը կրում էին գեղասահորդ Թինա Կարապետյան և դահուկորդ Միքայել Միքայելյանը: