ԱՄՆ 50+ կոնգրեսականներ Բայդենի վարչակազմին կոչ են արել դադարեցնել Թուրքիային F-16-ների վաճառքը

0
635

ԱՄՆ 52 կոնգրեսականներ այսօր միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակելու չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:

Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակում ասվում է. «Մենք խստորեն կոչ ենք անում մերժել Թուրքիայի խնդրանքը՝ նոր F-16-երի և արդիականացման սարքավորումների վերաբերյալ, և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Էրդողանի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար: Միացյալ Նահանգները չպետք է հետագայում որևէ աջակցություն ցուցաբերի Թուրքիայի զինված ուժերին, քանի դեռ նախագահ Էրդողանը շոշափելի քայլեր չի ձեռնարկել՝ դադարեցնելու իր ապակայունացնող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները երկրում և արտերկրում»:

Նամակում ընդգծվել է՝ նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանը չի փոխի իր վարքագիծը, քանի դեռ ԱՄՆ-ն չի օգտագործել իր դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ տնտեսական նպատակային պատժամիջոցները: Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջեյք Օչինկլոսը, Թոնի Կարդենասը, Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլին, Ջիմ Կոստան և այլ կոնգրեսականներ: